Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ. տեսանյութ

ԱՄՆ պետական քարտուղարը մինչ այդ հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Sputnik

Մինչև Մնացականյանի հետ հանդիպումը ամերիկահայերը Պոմպեոյին պիտի հասցնեն իրենց վրդովմունքը
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել են Վաշինգտոնում, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

AFP-ն հանդիպման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

Մինչ Մնացականյանի հետ հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Այսօր նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Մնացականյանի` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված նաև ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հավելենք, որ հոկտեմբերի 21-ին Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։