«Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել». Թրամփ

Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել` զրուցե՞լ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ նպատակասլաց մարդիկ են ապրում։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ասել է նաև, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններին։ Նա, սակայն, չի հստակեցրել` արդյո՞ք խոսել է երկու երկրների ղեկավարների հետ։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը