Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը և այլք բարեգործական համերգով կսատարեն Արցախին

Բարեգործական համերգը մեկ նպատակ ունի` աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել Արցախի խնդրին և գումար հավաքել հայ ժողովրդի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ճանաչված հայ երգիչներն ի պաշտպանություն Արցախի բարեգործական համերգ կկազմակերպեն, որի ողջ հասույթը կուղղվի Արցախին։ Տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

««Համերգ Արցախի համար» երաժշտական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին»,-հայտնել է Թանկյանը։

Միջոցառումը կազմակերպել են «Creative Armenia»-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

Համերգին ելույթ կունենան «Capital Cities» հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնյանը, «System of a down» խմբի անդամ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արա Մալիկյանը և մի շարք այլ արտիստներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ճանաչեք Արցախը. Թբիլիսիում հայերը բազմամարդ երթ են անցկացրել

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը