Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան

Տարածված տեսանյութերի առնչությամբ Արցախի ՄԻՊ գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին` տեսանյութերն ուղարկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չէ, պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»,–գրել է Հովհաննիսյանը։

Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան

Նշենք, որ համացանցի ադրբեջանական աղբյուրներում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի տարածքում գտնվող հայ գերիները։

Հայ գերիներին նվաստացրել են ու սպանել. ՄԻՊ–ը տեսանյութերը կուղարկի միջազգային մարմիններին

Տեսանյութերից մեկում ադրբեջանցի զինվորականը գերիներին ստիպում է իր հետևից կրկնել. Карабах-Азербайджан, ինչը նրանք ստիպված անում են։ Տեսանյութում հայ գերիներն 8-ն են։

Տարածված այլ երեք տեսանյութերում ներկայացված են 3 այլ գերիներ, որոնք ներկայանում են որպես Հայրապետյան Վալերա Աշոտի, ծնված 1997թ–ին, Ստեփանակերտում, Էդիկ Ցոլակի Տոնոյան, ծնված 1975թ–ին, Շիրակի մարզի Մեծավան գյուղում ու Ալբերտ Երվանդի Միքայելյան, ծնված 2001թ–ին Գյումրիում։

Տարածված տեսանյութերի առնչությամբ Արցախի ՄԻՊ գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին` տեսանյութերն ուղարկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Ներկա պահին պաշտոնապես հաստատված տեղեկությունների ու համացանցում տարածված տեսանյութերի համաձայն, սեպտեմբերի 27-ից սանձազերծված Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարվել է ընդհանուր առմամբ 14 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։