Պեսկովն ասել է` ինչի է ձգտում Պուտինը Ղարաբաղի հարցում

ՌԴ մամուլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի համար կարևոր են Երևանի ու Բաքվի հետ հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Երևանն ու Բաքուն քաղաքական-դիվանագիտական կարգավորման դուրս բերելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նախագահի ելույթը «Վալդայ» ակումբում:

«Անձամբ նախագահ Պուտինն ամեն ինչ անում է, որպեսզի երկու երկրների գործընկերներին դուրս բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման», - ասել է նա Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում:

Պեսկովը հիշեցրել է Մոսկվայի հետ Բաքվի և Երեւանի բարեկամության մասին, որը Ռուսաստանի համար կարևոր է։

Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը