ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի պատասխանել Թուրքիայի վերաբերյալ հարցին

Հարցին հստակ պատասխանելու փոխարեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ խորապես մտահոգված են Ղարաբաղյան հակամարտությամբ, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խուսափել է պատասխանել այն հարցին, թե որքանով է թույլատրելի, որ դաշինքի անդամ հանդիսացող Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Ղարաբաղ, փոխանցում է ТАСС-ը։

ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները

Նա սահմանափակվել է նրանով, որ ասել է․ «Դաշինքը խորապես մտահոգված է Ղարաբաղյան հակամարտությամբ, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերով»։

«Քաղաքացիական բնակչությանը նպատակաուղղված հարվածները բացարձակապես անընդունելի են և խախտում են միջազգային նորմերը։ Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում. մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ընթացքում։

«ՆԱՏՕ–ն հակամարտության կողմ չէ». Ստոլտենբերգն ու Սարգսյանը` հակամարտության լուծման մասին

Նա հիշեցրել է, որ «ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չի հանդիսանում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ինչպես կավարտվեն Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու գործողությունները

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը