Մնացականյանն ու Օ՛Բրայանն ընդգծել են ԼՂ–ում կրակի դադարեցման անհրաժեշտությունը

ՀՀ արտգործնախարարն ու ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը համակարծիք են, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանն ընդգծել են Ղարաբաղում կրակի դադարեցման անհրաժեշտությունը։ Կողմերը նման կարծիք են հայտնել այսօր Մնացականյանի` ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ. տեսանյութ

«Մնացականյանն Օ՛Բրայանին իրազեկել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության մասին: Արտգործնախարարը խիստ մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ինչի՞ մասին են խոսել Մնացականյանն ու Լավրովը

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը