Մարտակերտը ռմբակոծում են. կիրառվում է ռազմական ավիացիա

Թշնամին գիշերը կրակի տակ էր առել Ասկերանն ու Մարտունին, լուսադեմին` Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերը, իսկ ժամեր առաջ` Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքն ու Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր կեսօրին` ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Վնասը նյութական էր, խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

«Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այդ տարածքում չկա»,–ասվում էր ծառայության նախորդ հրապարակման մեջ։

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ էր եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ 

Այժմ տեղային մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն էր հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել էր արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով` թշնամին այս ուղղությամբ կրակ էր բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին էլ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ էլ կիրառվել էր «Սմերչ» տեսակի հրթիռներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանը, հետո` Քարեգահ-Բերձոր ճանապարհը

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը