Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով Իրանն ուժեղացրել է սահմանների պաշտպանությունը

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել չհատել Իրանի կարմիր գիծը և խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Իրանն ուժեղացրել է իր սահմանների պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին։

«Իրանի զինված ուժերը, ամրապնդելով պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանամերձ շրջանների եւ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է», - ասել է բարձրաստիճան զինվորականը:

Նա մատնանշել է Ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածքում հայտնված արկերի փաստերը։ Շեկարչին հակամարտության կողմերին կոչ է արել չհատել Իրանի կարմիր գիծը և խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Հակառակ դեպքում իրանական կողմը չի հանդուրժի։

Ինչպես է Ադրբեջանը հիմնավորում Թուրքիային Մինսկի խմբում ներգրավելու իր առաջարկը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը