Ճանաչեք Արցախը. Թբիլիսիում հայերը բազմամարդ երթ են անցկացրել

Առաջին հանրահավաքը Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվել էր հոկտեմբերի 1-ին վրացական «Մթավարի» հեռուստաընկերության շենքի մոտ` արդար լուսաբանման պահանջով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի հայ քաղաքացիները բողոքի բազմամարդ երթ են անցկացրել Թբիլիսում` ի աջակցություն Արցախին ու Հայաստանին։

Նրանք հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը բացահայտ կերպով լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի վրա` նպատակ ունենալով պատերազմի միջոցով լուծելու արցախյան հիմնահարցը։

Երթի մասնակիցներն անցել են Թբիլիսիի փողոցներով «Արցախը Հայաստան է» և «Ճանաչել Արցախը» գրությամբ պաստառներով։

Ճանաչեք Արցախը. Թբիլիսիում հայերը բազմամարդ երթ են անցկացրել

Ակցիայի կազմակերպիչները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Պատերազմն առ այսօր ընթանում է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հաղթել»։

Ճանաչեք Արցախը. Թբիլիսիում հայերը բազմամարդ երթ են անցկացրել

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Ադրբեջանը նպատակաուղղված հրթիռակոծում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ցուցարարները նաև Վրաստանի լրատվամիջոցներից պահանջել են հավատարիմ մնալ Վրաստանի իշխանությունների որդեգրած անկողմնակալության սկզբունքին։ Իսկ վիրահայերին կոչ են արել չենթարկվել սադրանքների։

«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել

Բողոքի երթն ավարտվել է հայ առաքելական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ։

Նշենք, որ սա Վրաստանի մայրաքաղաքում հայերի կազմակերպած երկրորդ ակցիան է սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում։

Առաջին հանրահավաքը կազմակերպվել էր հոկտեմբերի 1-ին վրացական «Մթավարի» հեռուստաընկերության շենքի մոտ` արդար լուսաբանման պահանջով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը