Հայկական կողմը քարտեզի տեսքով կներկայացնի իրավիճակը. Արծրուն Հովհաննիսյան

Շրջանառվողը հիմնականում ուկրաինական բլոգերների կողմից պատրաստված քարտեզ է և չի արտացոլում ողջ իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարությունը որոշ տվյալներ վաղվանից կներկայացնի քարտեզի վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ է համացանցում շրջանառվող քարտեզից, որտեղ ներկայացնում է Ադրբեջանի ԶՈւ-ի «հաջողությունները»։

Տարբեր ճանապարհների, գետերի ուղղությամբ փորձում են հարձակումներ իրականացնել. Հովհաննիսյան

«Շրջանառվող քարտեզի մասին տեղյակ եմ, դա հիմնականում ուկրաինական բլոգերների կողմից պատրաստված քարտեզ է և չի արտացոլում ողջ իրավիճակը»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` մարդկանց ընկալման մեջ քարտեզը ենթադրում է բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր, իսկ հիմա մարտական գործողություններն օջախային բնույթ են կրում։ Այդ իսկ պատճառով էլ քարտեզները լիովին չեն արտահայտում ողջ իրավիճակը, սակայն հայկական կողմը նույնպես քարտեզի տեսքով կներկայացնի իրավիճակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Դիվերսիոն խմբերից գրեթե լիովին մաքրվել է Շեխերը հարակից անտառներով. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը