Ասկերանում հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել

Հրթիռակոծվել է ոչ միայն Ասկերանը, այլ նաև Ստեփանակերտը։ Արցախի մայրաքաղաքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։

Հակառակորդի ինքնաթիռը հարվածել է Ստեփանակերտին. տեսանյութ

«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակը, ըստ բժիշկների, բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ Twitter–ի էջում գրառում է արել` անդրադառնալով Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծությանը։ Բեգլարյանը հայտնել է, որ հրթիռային հարվածների արդյունքում վնասվել է գազատարը, այրվել է ավտոմեքենա, ավերվել են մոտակա շենքերն ու խանութները: Տները նույնպես վնասվել են։

Քանի որ մարդիկ ապաստարաններում են եղել, տուժածներ, բարեբախտաբար, չկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Տարբեր ճանապարհների, գետերի ուղղությամբ փորձում են հարձակումներ իրականացնել. Հովհաննիսյան

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը