Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը հայերի նկատմամբ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` իրենք կապի մեջ են հայ գերիների ընտանիքների հետ և անում են առավելագույնը առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ

«Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով»,–գրել է Թաթոյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` իրենք կապի մեջ ենք հայ գերիների ընտանիքների հետ։ Արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

Նշենք, որ համացանցի ադրբեջանական աղբյուրներում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի տարածքում գտնվող հայ գերիները։ Ըստ այդ տեսանյութերի՝ նրանց թիվը կազմում է մոտ երկու տասնյակ։ Պաշտոնական տվյալներով ադրբեջանական կողմում սեպտեմբերի 27-ից ի վեր կա գերեվարված 4 անձ` Արեգ Սարգսյանը, Նարեկ Ամիրջանյանը, Ալբերտ Միքայելյանը և Ազնիվ Բաղդասարյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը