Տավուշում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետը հանդիպել է համայնքապետերի և վարչական ղեկավարների հետ: Նպատակը` ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Լոռու մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են Փաշինյանի կոչին և կամավորագրվել

«Վարչապետի կոչին ի պատասխան երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի և վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին: Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»,–գրել է Տավուշի մարզպետը։

Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում բոլոր քաղաքապետներին, գյուղապետներին, տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարներին կոչ էր արել, որ ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։