ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Լիբանանի խորհրդարանը Սաադ Հարիրիին կրկին ընտրել է երկրի վարչապետ, տեղեկացնում է Reuters-ը։
Նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:
Հիշեցնենք, որ 2016-ին վարչապետ նշանակված Հարիրին հրաժարական էր ներկայացրել 2019-ի հոկտեմբերին՝ հակակառավարական բողոքի ցույցերից հետո, սակայն պարտականությունները կատարել էր մինչև 2020-ի հունվար, երբ վարչապետ նշանակվեց Հասան Դիաբը։
Վերջինս, սակայն, չկարողացավ կառավարություն ձեւավորել ու կարճ ժամանակ անց հրաժարական տվեց։
Հավելենք, որ Լիբանանում սոցիալ-տնտեսական լարված իրավիճակն ավելի է սրվել մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո։