Ռուսաստանի կողմից Մինսկի խմբի համանախագահը մեկնել է ԱՄՆ՝ Ղարաբաղի հարցով հանդիպման

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն՝ հոկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի հարցով նախատեսված հանդիպումներին մասնակցելու համար։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

«Հատուկ հանձնարարություններով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն։ Այնտեղ հոկտեմբերի 23-ին տեղի կունենան Ղարաբաղի հարցով նրա հանդիպումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ պրոֆեսիոնալ, խորացված։ Նաև տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը»,-ասել է փոխնախարարը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասնաբար կգործի

Ավելի վաղ Հայաստանի արտգործախարարը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Երկու նախարարների հանդիպման օրակարգի հիմնական հարցերը եղել են Ղարաբաղյան հակամարտության գոտում օպերատիվ իրավիճակի և հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման շուրջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը