Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից

Արդեն երկրորդ օրն է` Վրաստանում բանկեր են թալանում։ Կողոպտիչները տղամարդիկ են։ Գործի են անցել իրավապահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Քոբուլեթի քաղաքում այսօր զինված հարձակում է տեղի ունեցել «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա։ Անհայտ անձը հարձակվել է ինկասատորների մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ

Նշվում է, որ անհայտ տղամարդը մոտ 60 հազար լարի է գողացել (մոտավորապես 18 հազար 750 դոլար): Իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են միջադեպով։ Կատարվում է քննություն, տարածքը շրջափակված է։

Բանկ թալանելու մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել երեկ Վրաստանի Զուգդիդ քաղաքում։ Անհայտ տղամարդը դիմակով, նռնակով և ինքնաձիգով ներխուժել Էր բանկի շենք ու պատանդ վերցրել ավելի քան 40 մարդու (ֆինանսական հաստատության աշխատակիցներ, հաճախորդներ): Նա իշխանություններից պահանջել էր 500 հազար դոլար, ավտոմեքենա կամ ուղղաթիռ, ինչպես նաև բանկի տարածքից անվտանգ հեռանալու երաշխիքներ:

Կողոպտել ու առևանգել են մարդկանց. հրապարակվել է հանցավոր խմբի ձերբակալման տեսագրությունը

Պատանդներին ազատ արձակելու հատուկ գործողությունը տևել էր ավելի քան 7 ժամ։ Անհայտ անձը ստացել էր գումարը և պատանդների հետ լքել բանկի շենքը: Զինված հանցագործը պատանդներին ազատ էր արձակել անտառում և փախել։

Կրասնոյարսկում կողոպտիչները կրակել են ինկասատորների ուղղությամբ. տեսանյութ