ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնել է առաջնագիծ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր: Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Եվս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում գալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին»,–գրել է Գասպարյանը։
Քաղաքապետը նշել է, որ Էջմիածին համայնքի կողմից Հադրութ քաղաքին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց։
Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում բոլոր քաղաքապետներին, գյուղապետներին, տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարներին կոչ էր արել, որ ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։