Դավիթ Տոնոյանն Արցախում է. լուսանկարներ

Լուսանկարներում երևում է, որ անգամ հակառակորդի հրթիռահրետանային հարվածները չեն ստիպել իրենց տներից հեռանալ կանանց ու տարեցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Արցախում է։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում արել։

«Հանդիպում ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրում. խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է` հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ»,- գրել է նա։

Լուսանկարներում ոչ միայն իրենց հայրենիքը, տունն ու ընտանիքը պաշտպանող տղամարդիկ են, այլև հողին ամուր կառչած կանայք ու անգամ մի աղջնակ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը