Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Արցախի Հանրապետությունը ճանաչվել է ձայների 61 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

Արցախի Հանրապետությունը ճանաչվել է 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նշվում է, որ խորհրդարանականները նաև դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները Արցախի բնիկ ժողովրդի՝ հայերի նկատմամբ:

Հավելենք, որ Նոր Հարավային Ուելսի գործադիր մարմնի ղեկավարը 2017 թվականից Գլեդիս Բերեջիկլյանն է։