Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ

Արցախում հակամարտության կողմերը նախազգուշացվել են նմանատիպ գործողությունների անթույլատրելիության մասին, իշխանությունները նաև քայլեր են ձեռնարկել ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քանի 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակայքում։ Այդ մասին հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանգի քաղաքականության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիար Ռաստգուն, փոխանցում է Iranpress-ը։

Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել

«Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերում, բայց, բարեբախտաբար, մեծ վնաս չեն պատճառել»,-ասել է նա։

Ռաստգուն ընդգծել է, որ Արցախյան հակամարտության կողմերը նախազգուշացված են եղել նմանատիպ գործողությունների անթույլատրելիության մասին, իշխանությունները նաև ապագայում նման միջադեպերը կանխելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ինչ դեր կարող է ունենալ Իրանն Արցախի հարցում. Փաշինյանի հարցազրույցը IRNA գործակալությանը

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը