«Արցախը Հայաստան է, մենք ձեզ հետ ենք». հույն ֆուտբոլասերների աջակցությունը. լուսանկար

Հույն երկրպագուներն իրենց գործողություններով աջակցել են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի -Sputnik. Հունաստանում ներքին առաջնության ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ ֆուտբոլասերներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Տեղեկությունը հայտնում է FAF-ի հայ երկրպագուների Facebook-յան էջը։

«Հունաստանի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ երկրպագուները պաստառ են փակցրել, որի վրա գրված է. «Արցախը Հայաստան է։ Մենք ձեզ հետ ենք»։

Նշենք, որ հոկտեմբերի 20–ին հունահայերի բողոքի ակցիային միացել էին նաև հույները։ Հույներն ու հայերը Հունաստանից Թուրքիա միջպետական մայրուղին էին փակել։

Իսկ հոկտեմբերի 16–ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ասել էր, որ Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է։