Արարատյան Հայրապետական թեմի 6 քահանաներ մեկնել են Արցախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է օրինակ ծառայել առաջնագծում հայրենի սահմանները պաշտպանող մարտիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Արարատյան Հայրապետական թեմի 6 քահանաներ մեկնել են Արցախ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։

Արայիկ Հարությունյանը երիտասարդներին կոչ է արել կամավորական խմբեր ձևավորել

«Հոկտեմբերի 22-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է և իր հայրական օրհնությունը բաշխել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսչությունից և Գուգարաց թեմից Արցախ մեկնող վեց քահանաներին։ Նորին Սրբությունը պատգամել է արիության ոգով օրինակ ծառայել և զորավիգ լինել առաջնագծում հայրենի սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է տեր Վահրամը։

Ավելի վաղ` հոկտեմբերի 16-ին, հայտնի դարձավ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնում է Արցախ` կանգնելու հայ զինվորների կողքին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը