ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Covid-19 ախտորոշման համար ՊՇՌ թեստի նմուշառում կարվի օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են նմուշառում իրականացնող կետեր:
«Հայաստան ժամանելուն պես կարող եք անմիջապես օդանավակայանում հանձնել Covid-19 ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ չունի և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
ԱՀԿ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության գոտում պաշտպանել բժիշկներին
Օդանավակայանից առաջարկում են թեստավորման սակագների և թեստավորմանը վերաբերող այլ մանրամասների համար դիմել լաբորատորիաներ:
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է 2306 նոր դեպք։ Հոկտեմբերի 22–ի դրությամբ` մեր երկրում հայտնաբերվել է 70836 վարակակիր։