Ում հետ ու ինչ է քննարկելու Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում

Նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ոմանք ոչ հստակ դիրքորոշման ունեն. Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Բորելի հետ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ օրակարգում իրավիճակն է ԼՂ հակամարտության գոտում և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցը։

Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել նախորդ գիշեր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Մնացականյանի և Բայրամովի հետ

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները