Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Աշխարհահռչակ երաժիշտը միացել է Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը։ Ամբողջ գումարն ուղղվելու է Արցախի երեխաների կարիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Անվանի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովն իր առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների համար դրամահավաք իրականացնող Հայերի ասամբլեայի հիմնադրամին։ 

«#АрмениЯсТобой #Арцах բարեգործական մարաթոնի ընթացքում հավաքված բոլոր միջոցներն ուղղվելու են Արցախի երեխաներին հումանիտար օգնությանը, այդ թվում` սնունդ, ապրելու վայր, բժշկական ու նյութատեխնիկական աջակցություն տրամադրելուն», - գրված է նրա կնոջ՝ հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև մի դրվագ է հրապարակվել Սպիվակովի ելույթից։

Նարինե Աբգարյանն իր նոր գրքի համար ստացած կանխավճարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

Նշենք, որ համահայկական նախաձեռնությանն արդեն բազում անվանի մարդիկ են միացել, նրանցից շատերն ազգությամբ հայ չեն։

Անտեսելով հնարավոր վտանգը` Արցախի ապաստարաններ անհրաժեշտ օգնություն է հասցվում