ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել են Հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները։ Տեղեկությունը հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։
«Երկնքի պաշտպաններ – 99» անվանումով զորավարժությունները, Ինչպես նախօրեին հաղորդել էր նրանց հրամանատար բրիգադի գեներալ Կադեր Ռահիմզադեն, կընդգրկեն երկրի տարածքի կեսից ավելին:
Զորավարժություններին մասնակցում են ինչպես բանակի ստորաբաժանումները, այնպես էլ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Թեհրանը պատասխան կտա, եթե իր տարածք նույնիսկ սխալմամբ արկ ընկնի. Իրանի ԱԳՆ
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է գործի դնել հակաօդային պաշտպանության և իրանական արտադրության դիտարկման միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիացիա, այդ թվում ՝ որսացող ինքնաթիռներ:
Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ