ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված։ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցը, որի ընթացքում Քոչարյանը նման կարծիք է հայտնել` անդրադառնալով Մոսկվայում նախանշված հանդիպմանը։
«Հանդիպման մանրամասներին չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ, այսօր ես արձանագրում եմ, որ օրակարգում համար մեկ խնդիր է դրված (համենայն դեպս` միջնորդների կողմից)` որ լինի հրադադար։ Օրակարգի այս խնդիրը պահպանվում է»,–ասել է Քոչարյանը։
Անդրադառնալով Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Քոչարյանը նշել է, որ առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանն ու Ֆրանսիան, որովհետև զինադադարի հայտարարման երկրորդ փորձն արդեն, ըստ էության, փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը։ Նրա խոսքով` ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։
Փոխնախարարն ասում է, որ պետք է գիտակցենք` տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է երեք համանախագահների մոտ. որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադարադարը պահպանվի, իրականացվի: Նա հիշեցնում է` պատահական չէր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած փակ քննարկումը հենց դրան էր նվիրված, որպեսզի չստացվի այնպես, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար և հետո խախտվում է։
«Ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մանդատ նպաստելու, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։ Դա է իրենց մանդատը։ Ինչպես նաև երկրորդ մանդատը, ըստ որի` իրենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելով հանդերձ թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները։ Սա իրենց համար ահազանգ »,–ասել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին պարզ դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել Մոսկվայում։
ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում ինչպես Փաշինյանը, այնպես էլ Ալիևը պատրաստակամություն էին հայտնել մեկնել Մոսկվա և հանդիպել միմյանց` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը