Նիկոլայ Սարկիսովի փարիզյան բնակարանը թալանել են. հայտնի է` ինչ են տարել գողերը

600 քառակուսի մետրանոց բնակարանը հսկում են տեսախցիկները, բայց այդ հանգամանքը չի խանգարել, որ կողոպտիչները ներս մտնեն։ Տանտերը տանը չի եղել, նա հանգստանում է Ռիվիերայում, որտեղ նույնպես անշարժ գույք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի գործարար Նիկոլայ Սարկիսովի` Փարիզում գտնվող բնակարանը թալանել են։ Տեղեկությունը հայտնում է Le Parisien պարբերականը։

Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը գլխավորում են աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը

Գողերը ներխուժել են Սարկիսովի բնակարան, որը գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում` Հաղթական կամարի մոտակայքում։ 600 քառակուսի մետր մակերեսով բնակարանը հսկվում է (ճաղեր, տեսախցիկներ), բայց կողոպտիչներին հաջողվել է ներս մտնել։

Բնակարանից մի քանի ժամացույց են տարել (այդ թվում՝ անվանական), թանկարժեք իրեր, բրոնզե արձան, մորթիներ ու կաշվե իրեր։ Փարիզի ոստիկանները վնասի չափը 450 հազար եվրո են գնահատել։

Տանտերը տանը չի եղել. նա այդ պահին հանգիստն է անցկացրել Սեն Տրոպեում։ Այնտեղ՝ Ռիվիերայում, նա նույնպես անշարժ գույք ունի։

Հիշեցնենք՝ Նիկոլայ Սարկիսովի ունեցվածքը գնահատվում է 700 միլիոն դոլար, նրա անունը ներառված է Ռուսաստանի 150 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նա եղբոր՝ Սերգեյի հետ Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատերն է։

Ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցել հայերին. Սարկիսովը հայտարարել է, որ ինքը դա կանի