Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն կատարվածը սադրանք է անվանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Դմանիսիում (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) կրակոցներ են հնչել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, կան վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Rustavi 2 հեռուստաալիքին։

«Դավիթ Գարեջին Վրաստանն է»․ Ադրբեջանի ու Վրաստանի սահմանին լայնածավալ ակցիա է կազմակերպվել

Նշվում է, որ միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ, հստակ տեղեկություն չկա նաև, թե կոնկրետ քանի մարդ է վիրավորվել: «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն կատարվածը սադրանք է անվանել։

«Նման դեպքերում պետք է իրավապահները խստագույնս արձագանքեն։ Սա արդարացում չունի, հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պատիժը ոչ մի կերպ չի կարող մեղմացվել», - ասել է նա։

Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել։