Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձավ Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին ու ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Facebook-ի ուղիղ եթերում իր տեսաուղերձի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին ու ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերին, ասաց, որ շատ բարձր է գնահատում ՀՀ–ի և ՌԴ–ի համագործակցությունն ու փոխգործակցությունը։

«Մենք զգում ենք ՌԴ–ի աջակցությունը` որպես ՀՀ–ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից։ Կա մշտական հաղորդակցություն այդ երկրների միջև, և մենք արդյունավետ կերպով փոխգործակցել ենք ու փոխգործակցում ենք այդ իրավիճակից լուծում գտնելու համար»,– ասաց վարչապետը` հիշեցնելով, որ ՌԴ–ն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է։

Փաշինյանն ընդգծեց, որ վերոհիշյալ երկու կարգավիճակներով Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը և համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս կանի։

«Սրանում ընդհանրապես չեմ կասկածում»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է. Փաշինյան

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը