Հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում. Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ մարտերը շադունակվում են. ՊՆ ներկայացուցիչը որոշ տեղեկություններ է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ հայտնում է, որ հարավային ուղղությամբ մարտերը շադունակվում են։

Թշնամին կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ. լուսանկարներ

«Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»,– գրում է նա։

Նշենք, որ այսօր առավոտյանը Արցախի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել էր, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Անցած գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կարին Տոնոյանի որդին արժանացել է Արցախի հերոսի կոչման. ԱՀ նախագահի խոստումը մայրերին

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը