ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Կոնգրեսականի կոչում նշված է, որ Արցախը հազարամյակներ շարունակ Հայաստանի մասն է եղել, հետդարձ լինել չի կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Նա Twitter–ի իր էջում գրել է, որ Արցախը Հայաստանի մաս է եղել հազարամյակներ շարունակ, իսկ վերջին տասնամյակներին կայացել է որպես անկախ պետություն։

«Հետդարձ չի կարող լինել, Արցախը չի կարող Ադրբեջանի մաս լինել։ Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը», - նշված է կոչում։

​Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։