Ադրբեջանի զոհերի թիվը հասել է 6459-ի

Հակառակորդը վերջին մեկ օրում զրկվել է ևս մեկ ինքնաթիռից, 2 ԱԹՍ–ից, 4 զրահատեխնիկայից ու 150 զինծառայողից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում  կորուստներ կրել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է վերջին տվյալները։

«Խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ այդմ` խոցված ինքնաթիռների ընդհանուրը թիվը դարձել է 23, ԱԹՍ–ներինը` 202, զրահատեխնիկայինը` 580, զոհերի թիվը հասել է 6459-ի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ 

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը