«Զենք, որը չունեին մեր նախնիները». ԱՄՆ–ում հայուհիները յուրօրինակ ակցիա են իրականացրել

Լոս Անջելեսի կենտրոնում մի քանի աղջիկներ լուռ ակցիա են իրականացրել սպիտակ զգեստներով, որոնց վրա զենք է պատկերված եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհի հայերը շարունակում են ակցիաներ կազմակերպել ի աջակցություն Արցախի և Հայաստանի։ Լոս Անջելեսում օրերս յուրօրինակ բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակից 15 հայուհիները ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել, գրում է Hyperallergic.com–ը։

Աղջիկները  սպիտակ զգեստներով լուռ ակցիա էին իրականացնում Լոս Անջելեսում։ Նրանց զգեստներին հրացան է պատկերված։ Նրանք այդպիսով ուզում էին ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա, որն արդեն երեք շաբաթ է ընթանում է և հազարավոր կյանքեր է խլել։

Ակցիայի կազմակերպիչները She Loves Collective–ի դիզայներ կանայք էին, մասնավորապես, նրանց հիմնադիրները` Ադրինե Բաղդասարյանն ու Նելլի Աշխեն Սարգսյանը։

«Հայերը նոր պատերազմում Հայոց ցեղասպանության շարունակություն են տեսնում և մտահոգված են ԶԼՄ–ների ոչ բավարար լուսաբանմամբ։  Մենք հույս ուենենք գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը, որը մեծ մասամբ լռություն է պահպանում այս հարցում, հատկապես դա վերաբերում է ԱՄՆ–ին», – պարբերականին ասել է Ադրինե Բաղդասարյանը։

Խումբը նաև Հայաստանում և Արցախում պատրաստված մի քանի գորգ էր բերել, որոնք խորհրդանշում են սերնդեսերունդ փոխանցվող վերքերը։

Կազմակերպիչները հայտարարել են, որ «Զենք, որը չունեին մեր նախնիները» ակցիան շարունակություն է ունենալու։