Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. 450 աշխատատեղ կբացվի

Հրաչյա Ներսիսիյան փողոցի վրա հիվանդանոց կառուցելու համար 15 մլն դոլարի ներդրում կարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նոր հիվանդանոց կառուցելու նախագծին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը հայտնեց, որ հիվանդանոցը նախատեսվում է կառուցել Հրաչյա Ներսիսյան փողոց 10ա հասցեում։

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

«Հր. Ներսիսյան փողոցի վրա «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 8744 քմ հողատարածքի նշանակությունը`  «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կատեգորիայից կփոխադրվի «բնակավայրերի» հողերի կատեգորիա: Դրանից հետո ընկերությունը 15 մլն դոլարի ներդրում կանի և հիվանդանոց կկառուցի»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` ընկերության կողմից նախատեսվում է ստեղծել մոտ 450 աշխատատեղ: Նախագծին հավանություն տալով` Երևանի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում:

Երևանի ավագանին 36 կողմ ձայներով կողմ քվեարկեց նախագծին։

Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենք կկառուցեն