Որտեղ և ինչպես կիրականացվի զինծառայողների բուժսպասարկումը. տեղեկացնում է ՊՆ-ն

Ժամանակավորապես գործող կարգը վերաբերում է զորահավաքով զորակոչվածներին և կամավորականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈւ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայ քաջորդիները ներթափանցել են հակառակորդի թիկունք և գրավել դիրքը. նոր տեսանյութ

«Սա վերաբերում է նաև զորահավաքով զորակոչվածներին և կամավորականներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն տեղեկացնում է, որ ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈւ բուժտարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները