Տիգրան Բալայանը կրկին դեսպան է նշանակվել

Բալայանը 2018–ից Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանն է։ Այժմ նա Հայաստանը ներկայացնելու է երկու երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Նիդեռրլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշանակվել է նաև Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 20-ին ստորագրել է նրա նշանակման մասին հրամանագիր։

Հայաստանն իր դեսպանին հետ է կանչում Մոլդովայից

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)», – ասված է հրամանագրում։

Բալայանը 2018–ից Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանն է։ Այժմ նա համատեղելու է երկու երկրներում դեսպանի պաշտոնը։ 

Նշենք, որ սրանից առաջ Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանը Թաթուլ Մարգարյանն էր, որը 2015-ից համատեղում էր այդ պաշտոնը Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնի հետ։

Ադրբեջանն արգելված զինատեսակներ է օգտագործում. ԱԳՆ-ում հանդիպում է կայացել դեսպանների հետ