Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունների հնարավորինս շուտ վերսկսումը կանխելու ուղղությամբ Ռուսաստանի քայլերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

«Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին

Կրեմլի հաղորդագրությունում նշված է, որ կողմերը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի զարգացումը:

Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու  ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Երկու նախագահներն էլ ընդգծել են պատերազմող կողմերի` հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերած հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը:

Մակրոնը Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում գործել համատեղ ջանքերով և շփվել տարբեր մակարդակներով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Փաշինյանը նորից է խոսել Մակրոնի հետ. քննարկել են Արցախի դեմ ահաբեկիչների ներգրավման հարցը

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները