ՀՀ ՊՆ–ն հերքում է Գերանբոյին և Թերթերին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու լուրը

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայկական կողմին մեղադրելով Գերանբոյի և Թերթերի շրջանները հրթիռակոծելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին: Տեղեկությունը հրապարակված է Հայկակական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում, հղում տալով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին։ 

Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել

Ավելի վաղ այս մասին ապատեղեկատվություն էր տարածել ադրբեջանական կողմը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները