Նահանջը պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան

Հայոց պատմության ընթացքում եղել են նահանջներ, որոնք ի վերջո հաղթանակի են վերափոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Նահանջը պարտություն չէ։ Նման գրառում է Facebook-ի իր էջում արել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ որպես օրինակ հիշեցնելով հայոց պատմության ամենաբեկումնային դրվագներից մի քանիսը։

Հյուսիսային ուղղությամբ թշնամին մեկ–երկու գրոհից հետո հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

«1918 ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»,- գրել է Հովհաննիսյանն ու ամփոփել՝ հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Հակառակորդի վերջին կորուստները` 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 50 զոհ

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները