ՌԱԴԻՈ

Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին

Վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի հայտարարությանը, որն առնչվում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի տեսակետին։
Sputnik
Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը փորձում է այսօրվա իրականության մեջ, երբ ակտիվ պատերազմին զուգահեռ Վրաստանի տարածքում նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում, օգտագործել վրաց օգտատերերի զգալի զանգվածին` բարձրացնելով հակահայկական ալիք։ Ըստ Մելիքյանի`Վրաստանում Թուրքիայի դեսպանը դրանով իսկ կատարում է հստակ հակահայկական քայլեր։

«Անտարբեր չլինենք». ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում

«Հարևան երկրի մեդիադաշտում բնականաբար ընթանում են քննարկումներ, լինում են նաև ադրբեջանամետ հրապարակումներ, հետևաբար այդ ֆոնին Թուրքիայի դեսպանը փորձել է իր լուման ներդնել այդ գործում` վրաց ազգայնականներին ուղղորդելով հայերի դեմ, որպեսզի ևս մեկ դաշտում հակահայկական լարվածություն առաջանա»,– նշում է վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` դժվար թե Վրաստանի իշխանություններն այդ հարցում ինչ–որ բան անեն, որովհետև հարևան երկում այնպիսի իրականություն է, ըստ որի` մամուլը շատ է մեջբերում դիվանագիտական տարբեր ներկայացուցչությունների հայտարարությունները, հատկապես այն երկրների, որոնք ռազմավարական գործընկերներ են Վրաստանի համար, այդ թվում և Թուրքիան, հետևաբար վրացագետը չի կարծում, որ պաշտոնական Թբիլիսին որևէ կերպ կարձագանքի թուրք դեսպանի տեսակետին։

Նրա գնահատմամբ` գուցե վրաց հայրենասերների թևը կօգտվի դրանից և կիրականացնի հակաթուրքական քարոզչություն, քանի որ ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքին համահունչ`տվյալ թևը պետք է որ մտահոգվի Վրաստանում Թուրքիայի լայնածավալ ներկայությամբ ու գիտակցի, որ Հայաստանը, պայքարելով թուրք–ադրբեջանական տանդեմի դեմ, ըստ էության պայքարում է նաև Վրաստանի համար։ Վրացագետի համոզմամբ` հրահրելով հայ–ադրբեջանական պատերազմ` Թուրքիան մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ Անդրկովկասի համար, հետևաբար Վրաստանի առողջ ուժերը հասկանում և ըստ արժանվույն գնահատում են ռիսկերը։

Հիշեցնենք` անդրադառնալով հայ–ադրբեջանական հակամարտության հանդեպ Վրաստանի չեզոք դիրքորոշմանը` դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը նշել էր հետևյալը. «Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանն ասել է, որ Հայաստանը Վրաստանի համար երաշխիք է, որ Թուրքիան չօկուպացնի Վրաստանը։ Վրաստանը պետք է դիմադրի նմանատիպ քարոզչությանը»։

Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ