Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք. ՀՅԴ

ՀՅԴ–ն ներկայացրել է արցախյան հարցի լուծման մասին իր տեսակետը։ Դաշնակցությունն անընդունելի է համարում նաև հարցի փուլային լուծման որևէ տարբերակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձ է հրապարակել, որում ներկայացրել է կուսակցության տեսակետը Արցախի խնդրի լուծման վերաբերյալ։

Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՀ նախագահին

«ՀՅԴ–ի համար շարունակում է անընդունելի մնալ «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը։ Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ»,– ասում է Սաղաթելյանը։

Նրա խոսքով, Դաշնակցությունն անընդունելի է համարում նաև հարցի փուլային լուծման որևէ տարբերակ։

«Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք։ Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ։ Մենք այս պատերազմում ծանր գին ենք վճարել, ու պետք է հաղթենք»,– ասում է նա։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչը չի թաքցնում` այս օրերին մենք ծանր կացության մեջ ենք։ «Բայց պետք է հաղթենք,– հայտարարում է նա,– մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում և գնանք դեպի հաղթանակ։ Այլ տարբերակ պարզապես չկա»։

Հիշեցնենք, գրեթե միաժամանակ այսօր տեսաուղերձ է հղել նաև ՀՀԿ–ն` ներկայացնելով արցախյան հարցի լուծման մասին իր տեսակետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Հոկտեմբերի 20-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները