Մենք աղոթում ենք խաղաղության համար. Ջորջ Քլունին աջակցություն է հայտնել հայերին

Աշխարհահռչակ դերասանը նշել է, որ անսովոր ժամանակներ են ու հատկապես Հայաստանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին իր աջակցությունն է հայտնել հայերին, որոնք այս օրերին պայքարում են խաղաղության համար։ Մրցանակաբաշխության Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված է «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն ի գործ» առաջին միջոցառման ժամանակ Քլունիի հղած տեսաուղերձը։

«Ցավում եմ, որ չենք կարող այս երեկո միասին լինել: Անսովոր ժամանակներ են, հատկապես՝ Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- ասել է դերասանն ու հավելել, որ իր համար մեծ պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը՝ երջանկահիշատակ Էլի Վիզելի հետ միասին։

Նա շնորհավորել է այն հսկայական, տքնաջան աշխատանքի համար, որ արվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում, այն գումարների համար, որոնք ուղղվում են ուշադրություն հրավիրելու և աջակցելու այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են վտանգում, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնեն։

Ռուբեն Վարդանյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

«Նրանք մեզնից լավագույնն են»,- ասել է աշխարհահռչակ դերասանը։

Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում «Ավրորա» մրցանակի կարիքը չի լինի: Դա իր հույսն է ու աղոթքն է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Աղոթում ենք ձեզ համար, ուժեղ եղեք. Թոմ Քաթինան կնոջ ու որդու հետ տեսաուղերձ է հղել հայերին

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները