«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է. մանրամասներ

Պատասխանատուներն ուզու են վստահ լինել, որ մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկումը պատշաճ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի մի շարք պատասխանատուների հետ ծանոթացել է Թալին-Գյումրի ճանապարհահատվածում ընթացող աշխատանքներին։

«Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։ Շինհրապարակներում կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան ծանոթացել է ճանապարհաշինության ընթացքին»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարի տեղակալն աշխատանքային քննարկում է անցկացրել՝ շեշտելով մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկման կարևորությունը։

Ո՞վ է կերել «Հյուսիս-հարավի» 4.5 մլն դոլարը. կառավարությունը որոշեց օգնել խաբվածներին

Նշենք, որ նոյեմբերի 15-ից Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին մեկնարկում է ձմեռային սպասարկման ժամանակահատվածը։ Ղալեչյանն ընդգծել է՝ պետք է վստահ լինել, որ պատշաճ սպասարկում կիրականացվի։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ արդեն սկսել են անհրաժեշտ նյութերի կուտակման աշխատանքները, ձմեռային սպասարկումը կկատարեն իրենց ուժերով՝ որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով։

Հյուսիս-հարավին և «Մուլտի գրուպին» առնչվող քրեական գործը լրացվել է նոր բացահայտումներով