ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik.Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին էլ շարունակում է սպասարկվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարարությունը։
«Հայաստանը շարունակում է ժամանակին և առանց խոչընդոտների կատարել պետական պարտքի սպասարկումը. արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը չի ազդել պարտքի կառավարման վրա։ Միևնույն ժամանակ ներգրավվում է նոր պարտք, թողարկվում են նոր պետական պարտատոմսեր, որոնք ծրագրված են եղել դեռևս ամիսներ առաջ։ Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ միջազգային վարկատուները պատրաստ են Հայաստանին տրամադրել այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի», – ասված է հաղորդագրությունում։
Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.9 մլրդ ԱՄՆ դոլար, արտաքին պարտքը մոտ 6 մլրդ դոլար է, ներքին պարտքը` 1.9 մլրդ դոլար։