ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունը հետ է կանչում Մոլդովայի Հանրապետությունում դեսպան Ջիվան Մովսիսյանին։ ՀՀ վարչապետի առաջարկությամբ նման հրամանագիր է այսօր ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ձաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում համատեղության կարգով նշանակել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին։ Նստավայրը՝ Մինսկ:
Ջիվան Մովսիսյանը Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2016թ-ին։