Հայաստանի օդային տարածքն անվտանգ ու կառավարելի է ճանաչվել

Ռազմական գործողությունների ընթացքում կոմիտեն 3 հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել։ Հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Ինքնաթիռն անցել է Թուրքիայի օդային տարածքով ու ամերիկահայերի օգնությունը հասցրել Հայաստան

«Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով»,– ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ռազմական գործողությունների ընթացքում կոմիտեն 3 հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին:
Դրանցից առաջինով կոմիտեն բոլոր օդաչուներին հորդորել է հայ-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել:

Երկրորդով տեղեկացրել է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում դրանց մասին անմիջապես հաղորդել օդային երթևեկության կարգավարներին:

ՄԱԿ–ն արցախյան հակամարտության ֆոնին առաջարկել է թռիչքների անվտանգության միջոցներ ձեռնարկել

Երրորդ հորդորով էլ կոմիտեն հայտել է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ։ Անվտանգության նկատառումներից ելնելով` օդային տարածքի որոշ կետեր փակվել են։

Նշված միջոցառումները հաշվի առնելով`Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը (EUROCONTROL) և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն (EASA) իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման քայլերի վերաբերյալ: