Հակառակորդի վերջին կորուստները` 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 50 զոհ

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ վերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է մարդկային և ռազմամթերքի կորուստներ։

Մասնավորապես` խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։ Բացի այդ, Ադրբեջանն ունի նաև 50 զոհ:

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ադրբեջանն ընդհանուր առմամբ կորցրել է 6309 զինծառայող։

Հակառակորդի վերջին կորուստները` 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 50 զոհ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք. ՀՅԴ

Հոկտեմբերի 20-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները