Այդ տարածքները նրանք չեն գրավել, կեղծ քարտեզներ մի՛ տարածեք. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հորդորեց ադրբեջանական կեղծ տեղեկատվությանը տուրք չտալ և առավել ևս՝ չտարածել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Երևանում կայացած ասուլիսին ասաց, որ շատ տարածքներ, որոնք ներկայացվում են ադրբեջանական քարոզչության կողմից որպես գրավված, հայկական զինուժի վերահսկողության տակ են։

Տասներկու անգամ շատ են, բայց ճեղքում չեն կարողանում անել. Արծրուն Հովհաննիսյան

«Նրանց մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական միավորումներից` փոքր խմբերով դիվերսիա են կատարում, ներխուժում են տարածք, լուսանկարահանունումներ են անում, դրանով «կերակրում են» իրենց լսարանին, փախչում են։ Այդ տարածքները, որ իբր քարտեզներում նշված են որպես գրավված, բացարձակ նրանց վերասկողության տակ չեն։ Իրենց բոլոր մուտքուելքը մեր բանակի կողմից հեռահար կրակով կամ այլ միջոցներով ջախջախվում են», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ օրվա ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ, որոնք 2020 թվականի սեպտեմբեր ամսվա արտադրության են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նահանջը պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները